Կա բավարար ինֆորմացիա Ջո Բայդենին իմպիչմենթի ենթարկելու համար. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել է, որ հանրապետականների ներկայացուցիչների հավաքած տեղեկատվությունը թույլ է տալիս բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի հարցը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եթե գնահատենք հավաքագրված տվյալները, ապա իմպիչմենտի ընթացակարգը բնական քայլ կլինի:
«Միացյալ Նահանգների ղեկավարի ընտանիքը ներգրավված է «կոռուպցիոն մշակույթում»,– ասել է Մաքքարթին։
Քաղաքական գործիչը հավելել է, որ ամերիկյան հանրությունը պետք է ստանա շատերին հուզող թեմաների պատասխանները։
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ էր արել իմպիչմենթի ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հայտարարությունից հետո, որը վերաբերում էր ԱՄՆ առաջնորդի՝ կոռուպցիայի մեջ ներգրավվածությանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...