Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային 13 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական վարչությունից։ 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:
«Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչմանն արժանացել են Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ): Զախարյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել իռլանդացի Ջեսոն Մահերի նկատմամբ, իսկ Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձել Հրաչ Խաչատրյանը (80 կգ), Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ):
Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները բրոնզե մեդալներ են նվաճել: Պատանեկան ԵԱ-ից բրոնզե մեդալներով են վերադարձել Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Գոռ Կարապետյանը (46 կգ), Սուրեն Կատվալյանը (48 կգ), Արսեն Կարապետյանը (60 կգ), Ֆելիքս Պապիկյանը (63 կգ), Վոլոդյա Կիրակոսյանը (66 կգ) և Արամ Թումանյանը (90 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում էին նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։
[db73f6e9a5428099d90c2ee134f41241.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտո Մանչինին կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը
Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին կդառնա Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկո...
«Ես չեմ զղջացել իմ արարքի համար»․ Վարշամ Գևորգյանը՝ 2020թ-ին Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներին մասնակցելու մասին
«Ես չեմ զղջացել իմ արարքի համար»։ Այս մասին Infoteka24-ի հետ զրույցում ասել է խառը մենամարտերի մարզիկ Վարշամ Գևորգյանը։&...
Սպերցյանը պետք է տեղափոխվի Իսպանիա․ Զախարյան
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը թվարկել է խաղացողներին, ովքեր կարող են տեղափոխվել եվրոպական ակումբներ։ Ի թի...
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել․ Գրեփլինգի աշխարհի առաջնություն
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել։ Այս մասին հա...