ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած 4 ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ռուսների վրա․ մեկ մարդ մահացել է
Չորս ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վերջերս վերադարձած Հատուկ ռազմական գործողության անդամի և նրա կնոջ վրա. նրանց պաշտպանած տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը։
Ալիքը գրում է, որ երեկ՝ օգոստոսի 26-ի երեկոյան Շարիպովոյում արյունալի կռիվ է տեղի ունեցել՝ ադրբեջանցի երեք հարբած ներկայացուցիչներ սկսել են նեղացնել իրենց կողքով ամուսնու հետ անցնող աղջկան։
«Մաքսիմը վերջերս էր վերադարձել հատուկ ռազմական գործողությոան գոտուց, այն էլ վիրավորված։ Սկսվել է կոնֆլիկտ, որին միջամտել է կողքով անցնող հոգատար բնակիչը», - աղջիկը պատմել է ալիքին։
Նշվում է, որ ադրբեջանցիներին դուր չի եկել միջամտությունը. նրանք կանչել են ընկերոջը, ով իր հետ բերել է ամրատուրա և երկու շինարարական մուրճ: Բանավոր վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Դմիտրիին ու Մաքսիմին կնոջ հետ միասին սկսել են ծեծել, օտարերկրացիներից մեկը նաև դանակ է կիրառել։
Միջադեպի հետևանքով Դմիտրին, ով միջամտել է, սպանվել է, իսկ Մաքսիմն ու նրա կինը ծանր վիրավորվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրանց վիճակը կայուն է։
Հայտնի է, որ իրավապահներն արդեն ձերբակալել են միգրանտներին։
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...