Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստան ստանալու հայցով
Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստան ստանալու հայցով։ Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, երկրորդինը նշված չէ։ Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ ծառայության՝ 2023 թ. առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար, որից 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ, երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3-րդ տեղում Իրանը՝ 40 մարդ։
Ռուսաստանը ցանկում 6-րդ տեղում է. ընդամենը 18 մարդ է դիմել ՀՀ-ին ապաստան ստանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...