ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք միշտ անկեղծ ենք․ Քերոբյանը՝ խոստումները չկատարելու հայտարարության մասին
Տեսախցիկները միացնելուց հետո խոսակցության ոճը չի փոխվում, բաց, թե՝ փակ՝ քննարկումներն արվում են Կառավարության լավ աշխատանքի համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք միշտ անկեղծ ենք և մատուցում ենք ճիշտը։ Մենք անում ենք ամեն ինչ, որ նախանշած ծրագրերն իրականացնենք։ Քննարկումների փուլ է, Ազգային ժողովն էլ այն հարթակն է, որտեղ կարող ենք բարձրաձայնել կամ քննարկել այդ խնդիրները։ Խնդիրների պատճառն այն է, որ միշտ կա ֆինանսական միջոցների սահմանափակություն, և դա ստիպում է, որ որոշում կայացնողները առաջնահերթությունների քննարկեն։ Նույն խնդիրը շվեդների մոտն է, շատ երկրներում է այդ խնդիրը, բայց առաջին կիսամյակի տվյալները մեզ ցույց են տալիս, որ մենք շատ մոտ ենք կառավարության նախանշված պլաններին»,- նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք որ տարածվել էր տեսանյութ, որտեղ Ազգային ժողովում քննարկման ժամանակ Վահան Քերոբյանը՝ չիմանալով, որ տեսախցիկները միացված են, ասել էր, որ այն ինչ Կառավարությունը խոստացել է, կեսն էլ չի անելու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քնն...