ԵԱՏՄ-ն լավ է զարգանում, չնայած բարդ միջազգային իրավիճակին․Նիկոլ Փաշինյան
Չնայած բոլոր մարտահրավերներին, ԵԱՏՄ-ն լավ է զարգանում, չնայած բարդ միջազգային իրավիճակին։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ միության ներսում ապրանքաշրջանառությունը ստաբիլ տեմպերով աճում է։
Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամ երկրներն աշխատում են Ռուսատանի կողմից ներկայացված նախագծի վրա՝ սանկտպետերբուրգյան հռչակագիր և հավելեց․ «Շատ հետաքրքիր նախագիծ է։ Եվ շատ դրույթներ ընդհանուր առմամբ ընդունելի են։ Եվ ես կարծում եմ, որ կա դրական վերաբերմունք նածագծի հանդեպ։ Եվ կան նաև նյուանսներ, որոնք պետք է հավելյալ քննարկել»։
Ըստ նրա՝ տնտեսական ինտեգրացիայի հարց կա, որում անդամ երկրների դիրքորոշումները մի փոքր տարբերվուոմ են։
«Իհարկե կան նաև շատ նյուանսներ ԵԱՏՄ-ի հետազգա զարգացման վերաբերյալ։ Սկզբունքային կարևորություն ունի ընդհանուր գազային շուկայի, էներգիայի շուկայի ստեղծումը։ Կարևոր է նաև կառավարությունների ֆինանսավարկային քաղաքականությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Ծաղկաձոր քաղաքում առերես ձևաչափով տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...