Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է մենամարտել Իլոն Մասկի հետ․ Մասկը հայտարարել է

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է Հռոմի Կոլիզեումում մենամարտից: Այս մասին նա գրել է X (Twitter) սոցիալական ցանցում։ 

Մասկի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է սոցցանցում իր կատակից։ Ցուկերբերգը պատասխանել է. «Անվանիր վայրը»: «Իտալիա, սիրով առաջարկել եմ Կոլիզեյը, - պնդում Է միլիարդատերը։ - Ցուկը հրաժարվել է»։ 

Դրանից հետո Մասկը համաձայնել է մենամարտել Ցուկերբերգի տանը, սակայն նա, իբր, ինչ-որ ուղևորության է գնացել։ «Ընդհանրապես որևէ տեղ կա՞, որտեղ նա կմենամարտի», հարցնում է միլիարդատերը։

Քաղաքականություն

Պատահարներ