Ադրբեջանցիները անգամ փոխել են Էջմիածնի անվանումը․ Արման Թաթոյան
Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի համահիմնադիր Արման Թաթոյանը։
«Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:
Այս ամենը լայնածավալ ներկայացվում է` որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում, խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։
Ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ:
Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը:
Այս ամենն արվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի է ունեցվում ամբողջ Հայաստանը։
Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտավոր է «վերականգնել և պաշտպանել ադրբեջանական ավերված մշակութային ժառանգությունը` որպես հաշտեցման նախապայման»: Արտաքին աշխարհի համար նախատեսված այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքո իրականում ադրբեջանական իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:
Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ՝ փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները «յուրացնելու» մեջ:
Ադրբեջանի իշխանությունը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում կրոնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։
Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քամի անգամ կոչ է արել վրեժխնդիր լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի մեջ:
Այս կոչը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիվ հարձակումն է ողջ քրիստոնեական համայնքի վրա:
Իրականում, իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ։ Այս ամենն ապացույցներով ամրագրված է մեր հատուկ զեկույցներում և ներկայացվում է միջազգային հանրությանը»,- գրել է Արման Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔՊ կ...
Աղդամի ճանապարհը կգործի. Արցախում որոշում են կայացրել․ «Հրապարակ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամ...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...