Բրազիլացիներն ավելի շատ աջակցում են Ուկրաինային, քան Ռուսաստանին․ Մարկոս Պիզելի
«Կուբանի» նախկին խաղացողը վստահ է, որ բրազիլացիներն ավելի շատ աջակցում են Ուկրաինային, քան Ռուսաստանին: Նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru-ից։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը․
- Մինչ «Կուբանը» մի քանի տարի հանդես էիր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: Շարունակու՞մ եք շփվել Ուկրաինայից որևէ մեկի հետ։
«Եթե խոսենք ուկրաինացիների մասին, ապա ոչ։ Ես կապ եմ պահպանում որոշ բրազիլացիների, պորտուգալացիների և կոլումբիացիների հետ։
Սկզբում ուկրաիներեն չէի խոսում, այնտեղ ինձ համար դժվար էր։ Ես շփվում եմ որոշ ռուս խաղացողների հետ, բայց Ուկրաինայից ոչ մեկի հետ»։
-Ինչպիսի՞ն էին Ձեր առաջին տպավորությունները Ռուսաստանից: Հավանաբար, Ուկրաինայից խիստ տարբերություններ չե՞ն եղել։
«Ես այն ժամանակ արդեն գիտեի այդ երկրի մասին, կարդացի, թե ուր եմ գնում։ Ես մեծ տարբերություն չտեսա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ինձ համար ամեն ինչ նման էր՝ տարածքը, որտեղ ես ապրում էի, և նույնիսկ լեզուն։ Հետևաբար, Ռուսաստանում հարմարվողականությունը շատ արագ տեղի ունեցավ։
Ամենադժվարը, որ ինձ սպասում էր Ռուսաստանում, մարզվելն էր։ Շատ ծանր էր, բարձր մակարդակի, յուրաքանչյուր խաղացող պայքարում է մինչև վերջ։ Ուկրաինայում նման էր, բայց ոչ այնքան դժվար։ «Կուբանում» մարզումների ժամանակ իսկական մարտ է եղել։ Ինձ համար դա անակնկալ էր։
Մտածելակերպով ու ապրելակերպով Ռուսաստանն ու Ուկրաինան շատ նման են։ Բայց Դոնեցկում այնքան շատ երկրպագուներ չկան, որքան Ռուսաստանում»։
-Դուք ելույթ եք ունեցել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում: Հիմա հետևու՞մ եք երկու երկրների հարաբերություններին։ Ի՞նչ են ասում այդ մասին Բրազիլիայում:
«2022 թվականի փետրվարին Բրազիլիայում շատ մարդիկ քննարկեցին այս թեման, այժմ դա այլևս այդպես չէ: Իմ դիտարկումներով՝ բրազիլացիներն ավելի շատ են աջակցում Ուկրաինային, քան Ռուսաստանին»։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամենաթանկ խաղացողը
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է MLS-ի ամենաթանկ խաղացողը: 36-ամյա արգեն...
Սաուդյան ակումբը պատրաստ է Սալահի համար «Լիվերպուլին» վճարել ավելի քան 90 մլն եվրո
Սաուդյան Արաբիայի ակումբը շարունակում է պայքարը «Լիվերպուլի» 31-ամյա եգիպտացի հարձակվողի համար: «Ալ-Իթթիհադը» պատրա...
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել․ Գրեփլինգի աշխարհի առաջնություն
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել։ Այս մասին հա...
Ջոկովիչը հաղթեց Ալկարասին․ նա նվաճեց 95-րդ տիտղոսը
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց 95-րդ տիտղոսը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա մրցաշարերում։ ԱՄ...