Խոստովանել է, որ սպանել է տրանսգենդերին, բնակարանը հրկիզել և փորձել հատել ՀՀ պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 17։04-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։
Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ինչպես տուժածի, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի իքնքնությունը. քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կեղմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ երիտասարդը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակվում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել․ դանակի մի քանի հարվածով սպանել են 28-ամյա տղամարդու։ Համացանցում նշում են, որ սպանվածը տրանսգենդեր է։ Սպանություն կատարած 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
Մետրոպոլիտենի հին շարժակազմերը կփոխարինվեն նորերով
Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Երևանի մետրոպոլիտե...
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Հետք
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի այն գերակատարվել է։ Այս մասին գրում է «Հետքը»։ Հայաստանի...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...