Լուկաշենկոն պատմել է, թե ինչու Ռուսաստանը առաջին օրերին չէր գրավել Կիևը, երբ «Զելենսկին նստած էր նկուղում»

Լուկաշենկոն պատմել է, թե ինչու Ռուսաստանը առաջին օրերին չէր գրավել Կիևը, երբ «Զելենսկին նստած էր նկուղում».

 

«Խնդիրն իսկապես մի քանի օրվա հարց էր: Եթե ռուսները գրավեին Կիևը, պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի պատերազմ կլիներ, պատերազմը կավարտվեր»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում:
 

Լուկաշենկոն նշել է, որ Վլադիմիր Պուտինը իրեն ասել է, թե  մայրաքաղաք Կիևը վերցնելը կարելի է անել անմիջապես, ակնթարթորեն, բայց հսկայական թվով մարդիկ կմահանան։ Դա է եղել պատճառը, որ նա չի արել այդ քայլը։
 

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինական զորքերը փողոց են դուրս եկել ոչ միայն տանկերով, այլև բազմաթիվ հրթիռային համակարգերով։ Միևնույն ժամանակ նրանք թաքնվել են մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների և սոցիալական այլ հաստատությունների հետևում։
 

«Ինչպե՞ս, ասում է, ռազմական ճանապարհով կռվել նրանց հետ, այստեղ, ասում է, դիպուկ օպերացիա ենք անում, մենք Կիևի մատույցներում ենք, նրանց նման անխտիր ծեծել չենք կարող, այսինքն՝ անհանգստանում էր, որ. նա պետք է այնտեղ այնպես կռվեր, որ այս դպրոցի տեղում ոչինչ չմնա»,- մանրամասնել է Բելառուսի ղեկավարը։
 

«Դուք հավանաբար գիտեք, որ ռուսական զորքերը, որոնք գտնվում էին Կիևի մատույցներում, իրենք իրենց կամքով հեռացան այնտեղից և Զելենսկին այդտեղ ոչինչ չի արել։  Պուտինն է դուրս բերել զորքերը: Ուստի նա իզուր է իրեն վերագրում այդ սխրանքը, որը չկար։  Այո, նա այդ ժամանակ նստած էր նկուղում, Դիանա։ Ձեր Զելենսկին այդ ժամանակ նստած էր նկուղում և զինվորականները տեսան, թե ինչպես դա կավարտվի»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։