Հասարակություն

Վթարից մահացած Հելենի մարմինը չեն կարողանում տեղափոխել Արցախ. հարազատները դիմել են Կարմիր Խաչին

Վթարից մահացած Հելենի մարմինը չեն կարողանում տեղափոխել Արցախ. հարազատները դիմել են Կարմիր Խաչին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ է ստացել նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ–ից։

 

Աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ չնայած դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանությանը, բայց աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։

 

«Կարմիր խաչից ասում են՝ աշխատում ենք, աշխատում է նաև Արցախի իշխանությունը։ Ես դեռ երկու օր կհամբերեմ, ինձ ասել են` ուրբաթ։ Եթե հնարավոր չեղավ տեղափոխումը, այլ անհնարին ճանապարհներ կգտնեմ, մինչև վերջ կպայքարեմ, բայց երեխայիս իր ընտանիքի մոտ կհասցնեմ»,- հավելել է նա։

 

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250