ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վերջին հատվածում էի նստել. վթարից վիրավորված Լիլիթը պատմում է դեպքից
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով վիրավորված Լիլիթ Ղուկասովան միայնակ էր մեկնել Արեւմտյան Հայաստան։ Երեւանից նրանք շարժվել էին օգոստոսի 11-ի լուսաբացին։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում:
«Վերադառնալիս՝ սահմանի մոտ փոխեցինք մեքենան, արդեն հայ վարորդ եկավ, այն ժամանակ քուրդ էր, Բավրայում ստուգումները անցանք, բայց դրանից հետո ոչինչ չեմ կարողանում հիշել։ Հիշում եմ, որ ավտոբուսի վերջին հատվածում էի նստել, կողքիս արվածս գնումներն էին։ Բայց հարվածից ոչինչ չեմ հիշում, չեմ հիշում՝ քնած եմ եղել, թե՝ ոչ, կարծես հիշողությունիցս ջնջվել է հարվածի պահը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` Լոս Անջելեսում ի աջակցություն Արցախի
Լոս Անջելեսում բնակվող հայերը բողքի և իրազեկման ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների` Ֆրանսիայի, Չինաստանի հյու...
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա առևտրի դեմ տուգանքից բացի, կառգրավվի նաև վաճառվող ապրանքը
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխման ուղղությամբ ամենօրյա ստուգայցերը: Ոստիկանությունից...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...