«Ադրբեջանը ցանկանում է Աղդամ-Ասկերան ճանապարհը դարձնել ինտեգրացիայի մեկնակետ». Հաջիև
Բաքուն ցանկանում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ղարաբաղցի հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար», - ասել է նա։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է նաև, թե Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Աղդամի ճանապարհից բացի առաջարկել են նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհը։ Հաջիևի խոսքով՝ այդ առաջարկը Բաքուն մտադիր էր Ստեփանակերտի հետ քննարկել Եվլախում:
«Օգոստոսի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԽՄԿ-ը մարդասիրական օգնությունը Խանքենդի {Ստեփանակերտ - խմբ.} կհասցնի այս {Ֆիզուլի-Շուշի - խմբ․} ճանապարհով։ Սրա շարունակությամբ մենք պայմանավորվել ենք, որ 24 ժամ հետո Ադրբեջանի սահմանային և մաքսային ռեժիմների, օրենքների պահպանմամբ կբացվի Լաչին-Խանքենդի ճանապարհը։ Որպես այս համաձայնագրի անբաժանելի մաս՝ նախատեսվում էր Եվլախ քաղաքում հանդիպում անցկացնել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցչի միջև, որտեղ մենք պատրաստ էինք քննարկել վերաինտեգրման բոլոր նախագծերը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքները», - պատմել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևը, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ է ձեռք բերվել իր հիշատակած «պայմանավորվածությունը»։
Նշենք, որ Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ:
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...