Ադրբեջանցիները հրապարակել են ձերբակալված հայ պահեստազորայինի լուսանկարը
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, տարածում են այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջինս 1983 թվականին ծնված Գագիկ Ոսկանյանն է, որը վիրավորում է ստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել․
«Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն էլ րոպեներ առաջ հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
[8d6e37d99226df9b744b33c8802214b0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` պահեստազորայինի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրա...
ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է...