Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ քրգործ է հարուցվել
Ադրբեջանցի զինծառայողների կողմից այսօր ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը։
Ադրբեջանական կողմը «դիվերսիոն խմբի» անդամ է ներկայացնում ձերբակալված հայ պահեստազորայինին, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցում մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որով ասվում էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Նրան հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր «դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել»։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը` հայտնելով, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` պահեստազորայինի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրա...
ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է...