Ստամբուլում ՌԴ դեսպան Կառլովի սպանության մեջ ներգրավված անձ է ձերբակալվել

Ստամբուլում ձերբակալել են ՌԴ դեսպան Կառլովի սպանության մեջ ներգրավված «կարևոր անձին»։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ 

 

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են Ստամբուլում գործողության ընթացքում Անկարայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կարևոր մեղադրյալի» ձերբակալության մասին։ 

 

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին վնասազերծել են ուժայինները։ 


Լրատվամիջոցը հղում կատարելով իր աղբյուրին հայտնում է, որ Ստամբուլի ոստիկանական բաժանմունքը ձերբակալել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով Բեյլիքդուզու գործողության «կարևոր մեղադրյալին»։


Իր հերթին A Haber հեռուստաալիքը պնդում է, որ ձերբակալվածը կին է, ով սպանության մեջ ներգրավված ռուս դիվանագետներից մեկի կինն է։


Ռուսաստանի դեսպանի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հերքել է մեղադրանքները։ Մարտին Անկարայի դատարանը Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել։ Հինգ ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ 8 անձ ստացել է երեք տարի ինը ամսից մինչև 15 տարվա ազատազրկում, ևս վեցը արդարացվել են։ Հետախուզման մեջ գտնվող ևս ինը մեղադրյալների, այդ թվում Գյուլենի գործերը դատախազության պահանջով առանձնացվել են առանձին վարույթներով։