Ովքեր էին «անցակետով» անցած անձինք․ Արցախի պետնախարարը մեկնաբանում է
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ երեկ տարածած տեղեկությանը, թե ՀՀ քաղաքացիներն անարգել անցնում են իրենց տեղադրած անցակետով։
«Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները:
Իրականում, սակայն, «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով: Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով:
Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...