Հարավային Կորեայի նախագահը ապամիջուկայնացման դիմաց տնտեսական օգնություն է առաջարկել Հյուսիսային Կորեային
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի: Այս մասին տեղեկանում ենք ռուսասկան լրատվամիջոցներից, որոնք հղում են կատարում Yonhap-ի հրապարակումը:
Ճապոնական տիրապետությունից Կորեական թերակղզու ազատագրման տարեդարձի առթիվ իր ելույթում Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ համառորեն աշխատում է այդ նախաձեռնության վրա:
«Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպենք հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերն առաջ տանելուց, ընտրեն երկխոսության և համագործակցության ուղին, որի շնորհիվ կբարելավվի երկրի բնակչության կյանքը», - մեջբերել է Yonhap գործակալությունը նախագահի խոսքը:
Միևնույն ժամանակ Յուն Սոկ Յոլն ասել է, որ ԿԺԴՀ-ի «հրթիռամիջուկային սպառնալիքի» վերացման համար անհրաժեշտ է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև Փհենյանի հրթիռների վերաբերյալ տվյալների փոխանակում իրական ժամանակում:
Նմանատիպ հոդվածներ
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...