Արևմտյան երկրները կրակի վրա յուղ լցնելու քաղաքականություն են վարում․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է ուկրաինական հակամարտությունն էլ ավելի բորբոքելու՝ Արևմուտքի փորձերի մասին։
Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները կրակի վրա յուղ լցնելու քաղաքականություն են վարում, ինչն ակնհայտ է Ուկրաինայի օրինակով։ Օտարերկրյա կուրատորները միլիարդավոր ԱՄՆ դոլարներ են լցնում Կիևի իշխանությունների նեոնացիստական ռեժիմին, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են տեխնիկա, զենք և զինամթերք, նրանց մոտ ուղարկում են իրենց վարձկաններին։
Նշենք նաև, որ նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը, Ուկրաինային զենք մատակարարելով, զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...