Ադրբեջանը առաջարկել է տարածաշրջանին մատակարարել սննդամթերք և դեղորայք, սակայն ԼՂ-ն մերժել է․ Հաջիևի հարցազրույցը
«Ավելի քան երեսուն տարի Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 20 տոկոսը։ Մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ, ովքեր ապրում էին այնտեղ, ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով ներքին տեղահանվածներ իրենց երկրի ներսում»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում։
Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից» շեշտելով, որ այլ ճանապարհ չկա
«Ադրբեջանը նաև առաջարկել է տարածաշրջանին մատակարարել սննդամթերք և դեղորայք՝ մեկ այլ լրացուցիչ, ավելի կարճ ճանապարհով՝ օրական ավելի քան 17,000 ավտոմեքենայի հզորությամբ: Ե՛վ Եվրամիությունը, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընդունել են, որ այս երթուղին կարող է օգտագործվել, սակայն առաջարկը բազմիցս մերժվել է ղարաբաղցիների կողմից»- նշել է Հաջիևը։
Ըստ նրա ճանապարհը նույնիսկ բետոնապատվել է ԼՂ ղեկավարների հրահանգով և նույն ղեկավարությունը, նույնիսկ բեռնատարներ է տեղափոխել ադրբեջանական սահման՝ Լաչինի ճանապարհի անցակետով։
Հաջիևը նշում է, որ Ղարաբաղում հայերը ենթարկվում են էթնիկ զտումների՝ Ադրբեջանի կողմից, ինչը կեղծիք է, որին ադրբեջանցիները սովորեն, սակայն միջազգային հանրության և հատկապես լրատվամիջոցների համար կարևոր է տեսնել, նման էմոցիոնալ, ցնցող տերմիններ, որոնց օգտագործումը նպատակ ունի թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում։
«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...