Զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չենք տեսնում. ՀՀ—ում ԵՄ առաքելությունը հերքում է Բաքվին
Ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի արձանագրել, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ առաքելությունը:
«ԵՄ առաքելությունն ամեն օր հետևում է ռազմական և անվտանգության իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից։ Ելնելով տեղերում առկա տեղեկատվությունից՝ մենք չենք տեսնում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Այս հայտարարությամբ նրանք փաստացի հերքում են Ադրբեջանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին Բաքվի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը «սահմանին մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում ռազմական արկածախնդրության նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայ...
ՀՀ ՊՆ–ն՝ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ...
Ադրբեջանը հենք է պատրաստում հետագա սադրանքների համար. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ա...
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...