«Երբ բարձրաձայնում ես ձրիակեր պաշտոնյաների փնթի կառավարման մասին, հայտնվում են մարդիկ և կոչ անում՝ «չքաղաքականացնել ողբերգությունը»». Կարապետյան
«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողբերգական միջադեպերից հետո, լինի Սուրմալուի պայթյունը կամ այսօրվա մահացու վթարը Գյումրու ճանապարհին, երբ որեւէ մեկը բարձրաձայնում է ձրիակեր պաշտոնյաների ու փնթի կառավարման մասին, անպայման հայտնվում են բարի մարդիկ, որոնք կոչ են անում «չքաղաքականացնել ողբերգությունը»։
Ժողովուրդ ջան, ժամանակն Է հասկանալ, որ ցանկացած նման միջադեպի հարցում անպայման պատասխանատու պետական մարմիններ կան։ Այո, անգամ եթե սարում չոբանին կայծակը խփի, պատասխանատուն լայն իմաստով պետությունն է, որը շանթարգելներ պետք է տեղադրեր։ Եթե երկրաշարժը մարդկանց կյանքեր է տանում՝ կարող եք համարել, որ դա Աստծո պատիժն է, բայց երկրի վրա ամեն դեպքում, պատասխանատուն պետությունն է, որը սեյսմիկ անվտանգությունը չի ապահովել։
Հիմա՝ ողբերգական վթարի դեպքում․ կապ չունի՝ արագության գերազանցումն էր պատճառը, անսթափ վարելը, վատ գծանշումը, թե վարորդի քնելը։ Եթե վարորդն անսթափ է վարել, ապա ոստիկանությունը իր պրոֆիլակտիկ գործառույթը վատ է անում, եթե գծանշումը վատն է, ապա ՏԿԵՆ-ն իր վերահսկողական գործառույթը վատ է արել, եթե մեքենայի արգելակները չպահեցին, ապա տեխզննություն չի անցել, եթե միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ապա իր կազմակերպությունը նրան շահագործում է կամ՝ ուղեգիծ թողելուց առաջ չի ստուգել թարմությունը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։
Իհարկե, անգամ էս ամեն ինչն իդեալական անելու պարագայում հնարավոր չէ խուսափել ողբերգական միջադեպերից (անգամ Շվեդիայում մարդիկ են մեռնում ճանապահներին, շատ քիչ, մեր համեմատ՝ շատ-շատ քիչ), բայց անընդհատ պետք է բարձրաձայնել էս խնդիրները եւ հատկապես աղմկոտ դեպքերից հետո պետական մարմինների բկից բռնել ու պատշաճ աշխատանք պահանջել։ Օրինակ, հիմա FIP.am-ով հետաքննություն ենք ավարտում, մոտ օրերս ցույց կտանք, թե ինչպես է համատարած խախտվում ամրակապվելու պահանջը, իսկ ՆԳՆ-ն ըստ էության թքած ունի դրա վրա։
Հիմա արդյո՞ք լեգիտիմ չի հարցը՝ եթե ոստիկանությունն իսկապես բարեփոխված լիներ ու նորմալ բացատրական, պրոֆիլակտիկ աշխատանք տարած լիներ ու մարդիկ համատարած իմանային, որ պետք է ամրակապվել ԱՆԳԱՄ հետեւի նստատեղին նստած, ապա գուցե էսօրվա վթարի հետեւանքով զոհեր չունենայի՞նք, կամ դրանց թիվը պակա՞ս լիներ։ Որովհետեւ (օ՜, զարմանք) միկրոավտոբուսներում ուղեւորների համար եւս կան ամրագոտիներ եւ դրանք պետք է կապել հատկապես արագընթաց մայրուղիների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատ...
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերի...
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղե...
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարա...