Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
«Հիշում եք չէ՞, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահեկի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Կարեն Մեժլումյանը։
«Հսկող դատախազ Ա. Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Ի դեպ, նույն դատախազը դեռևս դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը:
Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:
Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը`
պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, համավաբար դա պետք չէր»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել առանձնապես խոշոր չափերի` 1 մլդ ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Սեյրան Օհանյանի, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ու մի շարք այլ պաշտոնյաների մեղադրանքները վերաբերում են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործին։
Նմանատիպ հոդվածներ
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...