Բաց ենք համագործակցության համար բոլոր այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի մասնակիցներին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է հավասար ռազմատեխնիկական համագործակցության համար բոլոր այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք առաջարկում ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անձնակազմի պատրաստման, օտարերկրյա զինվորականների պատրաստման և նրանց հմտությունների կատարելագործման, համատեղ հրամանատարաշտաբային և այլ զորավարժությունների անցկացման հարցում», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նաև հավելել է․
«Ռուսաստանը բաց է հավասար տեխնոլոգիական գործընկերության և ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար այլ երկրների՝ բոլոր նրանց հետ, ովքեր պաշտպանում են իրենց ազգային շահերը»։
Նմանատիպ հոդվածներ
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...