ՀՀԿ-ի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Նիստին քննարկվել է Երևան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և ուժերը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական և միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական և ներկուսակցական մի շարք հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...