Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում մեծ խցանում է ստեղծվել։ NEWS.am-ին ահազանգած քաղաքացին պատմել է, որ պատճառը գազատար խողովակի հետ կապված շինարարությունն է եղել։
Ինքն այդ ժամանակ եղել է 26 համարի ավտոբուսում, ջերմաստիճանը եղել է +38 աստիճան, օդորակիչ չի եղել, ավտոբուսում եղել են մեծ թվով մարդիկ, ինչն ավելի շատ անհարմարություններ է ստեղծել քաղաքացիների համար։
«Սկզբում մի երիտասարդ աղջիկ ուշագնաց եղավ։ Խնդրում էինք դուռը բացել, վարորդը չէր բացում՝ պատճառաբանելով՝ կտուգանեն, այդպես վեճ սկսվեց վարորդի և տարեց ուղևորի միջև։ Ի վերջո, դուրս եկա ավտոբուսից, մի քանի կանգառ հետո՝ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում, խցանումը վերացել էր։ Նորից նստեցի այդ ավտոբուսը։ Այդ ժամանակ էլ մի պատանի ուշագնաց եղավ, վարորդն էլ հրաժարվում էր կանգառից դուրս արգելակել»,- նշել է զրուցակիցը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ խցանման պատճառ դարձած շինարարությունը վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանում նոր գազատարի կառուցմանը։ Ավարտը նախանշված է սեպտեմբերին։
«Քանի որ աշխատանքի ծավալը մեծ է, այդ գազատարին սպասող մարդկանց թիվը՝ ևս, չենք կարող մարդկանց երկար ժամանակ սպասեցնել, դրա համար ամենօրյա ռեժիմով է կազմակերպվում աշխատանքը, որ հետո նաև ասֆալտապատում իրականացվի, և հանձնվի շահագործման։ Հասկանում ենք քաղաքացիների անհարմարությունները, բայց պետք է գործենք հնարավորինս արագ»,- ասել է Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում հրապ...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հիդրոօդեր...
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների...
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...