Պեսկովը մեկնաբանել է հայտարարությունը, թե Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի ձայների 90 տոկոսով
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է The New York Times-ի հոդվածում իրեն վերագրված աղմկահարույց հայտարարությանը, որ «Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»։ Պեսկովի խոսքով՝ The New York Times-ն իր ասածը սխալ է մեկնաբանել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, այս հոդվածի հեղինակը բացարձակապես սխալ է մեկնաբանել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս մեջբերումի իսկության մասին հարցին։
Նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ իրոք հանդիպել ու զրուցել է այս լրագրողի հետ, և հարցերից մեկը վերաբերում էր ընտրություններին։
«Եվ պատասխանը հետևյալն էր՝ նախագահի շուրջ հասարակության համախմբվածության մակարդակը բացարձակապես աննախադեպ է, և հիմա էլ կարող ենք ասել, որ եթե նա առաջադրվի, ապա կվերընտրվի հսկայական առավելությամբ, իսկ ընտրություններն իրենք տեսականորեն ուղղակի հավելյալ ծախսեր են», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ինքը հոդվածի հեղինակին նաև ասել է, որ «նախագահն ինքն է ասել և պնդել, որ ընտրությունները պետք է պարտադիր լինեն, որ դա ժողովրդավարության պահանջ է»։
«Եվ այդ մասին նախագահը խոսել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում»,- ընդգծել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ լրագրողի հետ զրույցում խոսել է իր անձնական կարծիքի մասին.
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան 2024 թվականի մարտին։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։
Հիշեցնենք՝ ամերիկյան թերթը կիրակի հրապարակել էր հոդված՝ ռուս-ուկրաինական պատերազմի, ՌԴ-ում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Դրանում հեղինակը՝ Ռոջեր Քոհենը, մեջբերել էր Պեսկովին, որն իբր ասել էր, որ «Ռուսաստանում ընտրությունները ոչ այնքան ժողովրդավարություն են, որքան թանկ բյուրոկրատիա. Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...