Նախկին օրենքով գողի տանը գողացված ապրանքներ, զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երևանում  զենք-զինամթերք է հայտնաբերվել նախկինում օրենքով գող, սակայն վերջերս գողի տիտղոսից զրկված «Աստրախանի Հայկո» մականվամբ 40-ամյա Հայկ Ղազարյանին պատկանող տանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։ 

Նշվում է, որ քննչական բաժինը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլտվություն տա Հ.Ղ.-ի տանը խուզարկություն կատարվի, ինչը դատարանը բավարարել է։ 

Խուզարկությամբ Շահումյան 7 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում, որը Հ․ Ղազարյանի բնակության վայրն է, հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12մմ տ/չ ողորկափող 553749 գործարանային համարի հրացան, 25 հատ 9մմ տ/չ ատրճանակի փամփուշտ, 20 հատ և 7 տուփ փակ վիճակում 7.62 տ/չ փամփուշտ, 1հատ զենքի խլացուցիչ նաև հայտնաբերվել են ավազակությամբ հափշտակված գումար, 7 հատ տարբեր տեսակի գինիներ, «Ռեդմի Նոթե12» բջջային հեռախոս, «Գուչի» գրառմամբ արևային ակնոց և հանցագործություն կատարած Հ.Ղազինյանին և Ա.Գրիգորյանին պատկանող սև բաճկոն, տաբատ, հագուստներ և սպորտային կոշիկներ, 2 դիմակ և 3 հատ ձեռնոց: 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով այն հնարավոր է միացվի օրեր առաջ Երևանի Վահագնի թաղամասում՝ «Վահագնի» ռեստորանային համալիրում, Հ․ Ղազարյանի և ևս 2 հոգու կողմից ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնված քրեական գործին։ 


Ոստիկանները նաև հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հանցագործները գնացել էին Վահագնի թաղամաս ավազակային հարձակում կատարելու և այդ մեքենան, որը Toyota Vellfire մակնիշի է, քննիչի որոշմամբ տեղափոխել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքականություն