Թրամփը համոզված է, որ նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինայում խաղաղ կարգավորման կհասնի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը միակ մարդն է, ով կարող է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ես կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա Հարավային Կարոլինայում հանրապետականների դրամահավաքի ժամանակ:
Նա հավելել է․ «Այսօր զենքն այնքան հզոր է, որ կարող է ոչնչացնել ողջ աշխարհը։ Ես կհոգամ, որ դա տեղի չունենա: Եվ ես իսկապես հավատում եմ, որ ես միակն եմ, ով կարող է դա անել»:
Նա նաև նշել է, որ հաջորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը Ուկրաինայում խաղաղ կարգավորման կհասնի նույնիսկ մինչև Օվալաձև գրասենյակ մտնելը։
«Մենք դա կկարգավորենք անմիջապես և արդարացիորեն, ոչ այս կամ այն կողմի համար: Մենք դա արդարացիորեն կկարգավորենք»,- հավելել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...