Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա. Ռուբեն Վարդանյան
Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, ապա նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի պրոպագանդայից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բաց չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդառության: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Կարևոր է, որ մենք զգույշ և մտածված քայլեր ձեռնարկենք՝ Արցախում/Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար։ Երբ սա ապահովվի, մենք կկարողանանք անձամբ քննարկել ընթացիկ քաղաքական խնդիրները:
Արցախը հետևողականորեն իր պատրաստակամությունն է հայտնել միջազգային մեխանիզմների շրջանակներում բանակցությունների. այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա, պատերազմ հրահրելու և արցախահայությանը սովի մատնելու պայմաններ ստեղծելու փոխարեն, ստանձնի պատասխանատվություն»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...