Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Շովիում սողանքի զոհերի թիվը հասել է 15-ի։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարը խոսել է Շովիում սողանքի վայրում տիրող իրավիճակի մասին։
«Աշխատանքներն իրականացվում են առավելագույն ինտենսիվությամբ: Շատ բարդ իրավիճակ է և աշխատանքի համար բարդ պայմաններ, քանի որ իրականում գործ ունենք հսկայական հողատարածքի հետ»,- ասել է Իրակլի Կարսելաձեն:
Շովիում տարերքի դեմ պայքարի համակարգող շտաբի տեղեկատվության համաձայն ՝ որոնումներին մասնակցում է 400 փրկարար և ավելի քան 200 զինվորական:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված օգնություն են առաջարկել օտարերկրյա պետությունները, սակայն այս փուլում երկրում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է սողանքի հետևանքները հաղթահարելու համար:
Հիշեցնենք՝ Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավազակային հարձակում ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում այսօր դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեց...
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
Եվրոպայից վերջերս վերադարձած 25-ամյա տղան կամրջից նետվել ու մահացել է․ նա հաղորդագրություն է թողել
ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Նշվում...