Հասարակություն

Մարզիկները Սմբատյանի կալանավորումը վերանայելու հարցով դիմել են գլխավոր դատախազին

Julya
Մարզիկները Սմբատյանի կալանավորումը վերանայելու հարցով դիմել են գլխավոր դատախազին

Մի խումբ ճանաչված մարզիկներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորման որոշումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։

 

«Մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում»,–նշված է հայտարարության մեջ։

 

Միջնորդությունը ստորագրել են հետևյալ մարզիկները.

 

Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն

Արմեն Նազարյանը` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն,

Մալխաս Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակիկի չեմպիոն,

Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն,

Կարեն Մնացականյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Վաղինակ Գալուստյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն

Գևորգ Ղարիբյան` հունահռոմեական ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան` ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն

Վիկ Դարչինյան` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի իննակի չեմպիոն,

Արթուր Աբրահամ ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն,

Տիգրան Պետրոսյան` գրոսմայստեր, շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող,

Եղիշե Մելիքյան` Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

 

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նույնատիպ միջնորդությամբ դիմել էին մի խումբ մտավորականներ։

 

Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250