Ղազախստանը ցանկանում է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցության խորհրդանիշները
Ղազախստանի կառավարությունը և դատախազությունը համատեղ միջոցներ են ձեռնարկում «էթնոքաղաքականացված խորհրդանիշներով» ապրանքների արգելք սահմանելու համար:
Խոսքը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության պատկերանշանի և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու ոչ պաշտոնական խորհրդանիշների՝ Z և V տառերի մասին է:
Բացի այդ, արգելք կարող է սահմանվել այն ապրանքների վրա, որոնց վրա կան «Ռուսական բանակ» և «Պարկեշտ մարդիկ» գրություններ: Ցուցակում են նաև Քրդական աշխատավորական կուսակցության և «Արևելյան Թուրքեստանի» զինանշանները։
Ըստ հանրային շահերի պաշտպանության վարչության դատախազի, «տարբեր էթնիկ խմբերի առանձին ներկայացուցիչներ հանրային վայրերում ցուցադրում են տարբեր էթնիկ խորհրդանիշներ, որոնք հասարակության մեջ երկիմաստ տպավորություն են առաջացնում»։
Առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել Ղազախստանում նման ապրանք ներկրելու, արտադրելու և տարածելու համար։
Z և V տառերը դիտվում են որպես Ուկրաինա ռուսների ներխուժման ոչ պաշտոնական խորհրդանիշ և բազմիցս օգտագործվել են պատերազմին աջակցող ակցիաներում, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ։
«Պարկեշտ մարդիկ» («Вежливые люди») պատկերաշնաշը առնչվում է 2014 թվականի գարնանը Ղրիմի բռնակցումն իրականացրած ռուսական հատուկ ստորաբաժանումների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ՀՀ ողջ տարածքն Ադրբեջանում ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...