ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Նրանք հաց չեն մուրում, իրենց մանկությունն են ուզում»․ օգտատեր
«Արթնացա ու նայեցի այս փոքրերի աչքերին, հասկացա, թե որքան մեծ են նրանք ու որքան փոքր ենք մենք՝ ես, դու, նա, որ համարձակություն չունենք ամեն օր նայելու նրանց աչքերին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի դասախաոս Հերմինե Ավագյանը և գրառմանը կից լուսանկարներ հրապարակել։
«Աշխատանքի շտապելուց առաջ նայեք այս երեխաների աչքերին և կտեսնեք, թե ինչպես է արթնանում ձեր ներսի Մարդը, եթե չարթնացավ, ուրեմն ձեր ներսի Մարդը վաղուց շրջափակված է ձեր ես-ի ճիրաններում, իսկ դեպի ձեզ տանող բոլոր անցակետերը փակ են...
Նրանց աչքերը ձեզանից խղճահարություն չեն ուզում, նրանք արդարություն են ուզում։ Նրանք հաց չեն մուրում ձեզանից, նրանք իրենց մանկությունն են ուզում։ Նրանք ձեզ չեն մեղադրում, երբ դուք սոցցանցերում շռայլում եք տարատեսակ ուտեստների նկարներ՝ ձեր երեխաների մասնակցությամբ կամ առանց, բայց նրանց աչքերում մի հարց կա, մի անհասկանալի հարց՝ ինչու՞... », - գրել է նա։
Նա նաև հավելել է, որ շրջափակման մեջ ապրող այս փոքրիկների աչքերում երազանքներ չկան, դրա փոխարեն ապրելու կամք է, նրանց մեջ մեծանում, հասակ է առնում հայի, իսկական հայի ուժեղ տեսակը։ Մոռացության ու մենակության մատնված այս աչքերից է սկսելու մեր ազգի մեռնող տեսակի վերածնունդը...
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամյանի։
[33ea0245f89263d7f8d68cd584769c0f.jpg]
[b2065871103ed3e7e1c15b36134d93de.jpg]
[83070a0948c02690ee6f65e9e40dab77.jpg]
[1b902e9629a0513b5f1be8e13a71765c.jpg]
[acf248f985be142ce7cc824184a09352.jpg]
[943537fd03677ad1c236cda168034f22.jpg]
[9fc924b44392f5e60bc6f6f37d1fdb3e.jpg]
[9eaa2ab275aaaa7518f00833a3034c14.jpg]
[76349f3e628687f15c66be63931bfe40.jpg]
[3b708804e23e7e3233b95ea4421987de.jpg]
[67467aa43270be4537af1330411aff69.jpg]
[d28b807ff5b8e4f0975ebf942ce4058f.jpg]
[a559e4e55b3e407ee5c5533b311d9d1e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...
Կոռնիձոր այցելողները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդա...