Կոռնիձորում բեռնատարների վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որ դեղորայքը չփչանա
Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է «1lurer.am»-ը:
Կայքի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Սյունիքում, որտեղ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա, վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում:
Նշենք, որ 8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...
Կոռնիձոր այցելողները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդա...
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...