Կապանում բացվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն

Կապանում բացվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն: 

 

Իր խոսքում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը նշել է, որ ուրախ է` Կապանում առաջին օպերատիվ բազայի բացման համար: 

 

«Ըստ մեր Եվրոպական միության առաքելության պլանի` մենք մտադիր ենք 6 օպերատիվ բազաներ ունենալ Հայաստանում և համարյա մեկ քայլ մոտ ենք մեր պլանների իրականացմանը: Երբ առաջին անգամ 2023 թվականին սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում, ունեինք ընդամենը 2 մշտական աշխատակիցներ»,- նշել է նա: 

 

Ըստ նրա` Կապանից հետո  մտադիր են կենտրոններ բացել նաև Իջևանում և Եղեգնաձորում: 

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է կենտրոնի բացումը.

 

 «Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՎ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության  ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»,- ասել է նա։