Երբ ՀՀ-ի ղեկավարությունը ճանաչեց ԼՂ-ն որպես ադրբեջանական. ՌԴ-ի դեմ պահանջները տեղին չեն. Զախարովա
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հարց է բարձրացրել.
«Չեմ հասկանում՝ պարոն Փաշինյանն ուզում է, որ խաղաղապահները դո՞ւրս գան»։
Զախարովան նաև հարցրել է՝ մի՞թե ՀՀ իշխանությունների համար խաղաղապահների ներկայությունն անցանկալի է։ Ըստ Զախարովայի, ռուս խաղաղապահները կարևորագույն գործառույթներ են իրականացնում.
«Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ ոչ հազվադեպ երկիմաստ դիրքորոշում են որդեգրում, և դրա համար շատ ցանկալի էր, որ այս հարցի շուրջ երկիմաստություն չլինի, որովհետև բառախաղերը լավ բանի չեն հանգեցնի։ Ամեն ինչ կասկածի տակ դնելու փորձերը մեծ հարցեր են առաջացնում»։
Զախարովան նաև նշել է.
«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների ջանքերի պակասի մասին ցանկացած պնդում կրկնակի անտեղի է թվում»։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության...