Ռազմական Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակի համալրում եղել է պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում․ Դավիթ Տոնոյան

Բանակի համալրում եղել է պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն…

Բանակի համալրում եղել է պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, անդրադառնաալով այն հարցին, թե մի՞թե զորահավաքը դիտավորյալ   կանգնեցվել է պատերազմի 4-րդ օրը և պատշաճ կերպով չի կազմակերպվել։ 

 

«Ակնհայտ է, որ դա սուտ է, այդպիսի բան չի եղել» ,- հերքեց Տոնոյանը։ 

 

«Ինչպե՞ս կարող է նման բան լինեն, եթե մեր ԶՈՒ—ն համարյա թե կրկնապատկվեցին։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ թվերի մասին է խոսքը» ,- հավելեց նա։ 

 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպվել զորահավաքին մասնակցող զինվորների տեղափոխումը առաջնագիծ, նա պատասխանեց։

 

«Իրականությունն այն է, որ ներդաշնակման ժամանակաշրջանն այսպես թե այնպես եղելէ, բայց կարճ։ Դա կապված է եղել նրանց պատրաստության վիճակից։ Եղել է նաև երկար։ Որքանով հնարավոր էր՝ մենք երկարացրեցինք այդ ժամանակը» ,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250