Օգոստոսի 3-ին կավարտվի Ստեփանակերտում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին օգնության վերջնաժամկետը
Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
Նշվում է, որ այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00,
Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00,
Օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ՀՀ ողջ տարածքն Ադրբեջանում ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...