Ուկրաինայի ՊՆ-ն և թուրքական Բայքար ընկերությունը համաձայնագիր են կնքել
Ուկրաինայում ԱԹՍ-ների վերանորոգման սպասարկման կենտրոնի կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել երկրի պաշտպանության նախարարությունն ու թուրքական «Բայքար» ընկերությունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարությունը և Բայքար Մակինան պայմանագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի վերանորոգման սպասարկման կենտրոնի կառուցման մասին։ Դա արվել է Ուկրաինայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության շրջանակում․․․»,- ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ կենտրոնի ստեղծումը տեղի կունենա մոտ ապագայում։
Թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հունիսին ասել էր, որ ակնկալում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
«Վագները» դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը․ Պրիգոժինը հաստատում է
«Վագների» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը թելեգրամյան ալիքի հայտարարության մեջ հաստատել է, որ ընկերությունը դադարեցրել է...
Ադրբեջանական արդիականացված գրոհիչները կկրեն «Լաչին» անունը
Թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան արդիականացր...