ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական հրթիռները Կրիվոյ Ռոգում հարվածել են բնակելի շենքին․ կան տուժածներ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուններ են հնչել. ռուսական հրթիռները հարվածել են բնակելի շենքին։ Այս մասին հայտնում է ուկրաինական Nexta.live թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն տեղեկացրել է․
«Կրիվոյ Ռոգ. ռուսները քաղաքը խոցել են երկու հրթիռով։ Մեկ հրթիռ դիպել է ուսումնական հաստատության քառահարկ շենքին։ Փլատակների տակ հավանաբար մարդիկ կան։ Փրկարարներն ու ոստիկաններն աշխատում են.
Երկրորդ հրթիռը ոչնչացրել է բնակելի շենքի 4-ից 9-րդ հարկերը։ Հրդեհ է բռնկվել։ Ժամը 10:15-ի դրությամբ մեկ մարդ մահացել է, 10 բնակիչ դիմել է բուժօգնության։ Փրկարարները մարել են հրդեհը և մաքրել փլատակները։ Հնարավոր է դեռ մարդիկ լինեն»:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հարձակումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հրթիռակոծվում բարձրահարկ բնակելի շենքը․ Ուկրաինա
Համացանցում տարածվում են տեսանյութեր, որում երևում է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում հնչած պա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի կենտրոնը․ կան տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի կենտրոնը: Այս մասին հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը։ Ուկր...
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազովի շրջանում հերթական հրթիռն է խոցվել․ ՌԴ
Ռուսաստանի Ռոստովի մարզում ՀՕՊ-ի կողմից հերթական հրթիռն է խոցվել, այս անգամ՝ Ազովի շրջանում։ Այս մասին գրում է rbc-...