Ուկրաինան հակահարձակման ընթացքում կորցրել է 11 Leopard 2 տանկ․ ռազմական փորձագետ

2023 թվականի հունիսին սկսված հարձակման ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են 11 Leopard 2 տանկ, որոնցից երեքն ամբողջությամբ ոչնչացվել են և չեն կարող օգտագործվել մարտական ​​գործողություններում, ասել է ուկրաինացի ռազմական փորձագետ Ալեքսանդր Կովալենկոն։ Այս մասին հայտնում է «Политика страны» Telegram-ալիքը։ 

«2A4 և 2A6 մոդիֆիկացիաներում կա Leopard 2 տիպի ոչնչացված և վնասված ընդամենը 11 տանկ, որոնցից երեքը չեն կարող վերականգնվել մարտերում օգտագործելու համար։ Ութն ունի վնասներ, որոնք տարհանման դեպքում կարող են վերականգնվել, և նորից կկատարեն իրենց գործառույթները»,- ասել է նա։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ժամանակ վիրավորված և զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը զգալի է դարձել։

Պատահարներ