Հարձակման փորձ․ Մերձմոսկվայում ուկրաինական անօդաչու է խոցվել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ուրբաթ գիշերը ոչնչացվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, ավերածություններ և վիրավորներ չկան։
«Գիշերը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարձակման փորձ է եղել, որը կասեցվել է պաշտպանության նախարարության ուժերի կողմից, վնասներ և զոհեր չկան»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշում է, որ ուկրաիանական անօդաչուի թիրախները եղել են Մերձմոսկվայի օբյեկտները։
«Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով», - հայտնել են նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...