Ավստրալացի թոշակառուն նվիրել է բազմոցը, սակայն մոռացել է, որ այնտեղ է թաքցրել 30,000 դոլար

Ավստրալացի տարեց տղամարդը տան վերանորոգումից հետո կահույքը դեն նետելու փոխարեն որոշել է բարեգործություն  կատարել`  նվիրելով իր  բազմոցը, սակայն կարճ ժամանակ հետո հիշել է, որ այնտեղ 30 հազար դոլար էր թաքցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում  անելով LADBible-ին։ Այժմ թոշակառուն հույս ունի, որ կահույքի նոր սեփականատերը կվերադարձնի գումարը։

 

«Ես չեմ կարող հավատալ, թե որքան հիմար եմ եղել», - քննադատել է իրեն ավստրալացին:

 

Ցավոք, Ջորջ անունով տղամարդը  չի կարողացել ճշտել, թե ում է վաճառվել կահույքը: Այժմ տղամարդը հույս ունի, որ բազմոցի նոր տերը կգտնի գումարը և կվերադարձնի այն։ Թոշակառուն նաև մի քանի գրառում է կատարել սոցցանցերում՝ պարգևներ խոստանալով իր գույքը վերադարձնողներին։

 

«Եթե ես հետ ստանամ փողի մի մասը, երջանիկ կլինեմ», - ավելացրել է նա:

 

 

Քաղաքականություն