
Ծնողներին «Բաքու ուղարկողը» 2018-ին հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարողն է. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարդիկ կան՝ նկատել են, որ անհետ կորած զինվորների ծնողներին երեկ «Բաքու ուղարկող» տարեց երկոտանին 2018-ի ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարող սուբյեկտն է։ Ուստի կարելի է պնդել, որ այդ երկոտանիի «գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը» ՔՊ-ի գրասենյակից է։ Հնարավոր է՝ նույն ինքը՝ աղաջանյան էդիկը։
Այսպիսով, ՔՊ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել սրբապղծության ու ազգի դեգրադացման իր ադրբեջանաթուրքական հանձնառությունը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ևս մեկ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ծնողներից մեկին մոտեցավ մի տարեց տղամարդ՝ հարցնելով՝ ուր է նրա որդին.
«Որտե՞ղ է քո երեխան»,- ասել էր տղամարդը, ինչին ի պատասխան ծնողը պատասխանել էր ՝ Ադրբեջանում:
«Ադրբեջանո՞ւմ, է գնա Ադրբեջան, Բաքու, ինչի ես եկել ստեղ»,- ավելացրել էր տարեց տղամարդը։