Պուտինին կալանավորելու հրաման տված դատավորը հետախուզման մեջ է ՌԴ-ում

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ որոնողական բազային:


«Տոմոկո Ականե. ճապոնուհի. հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում։ Կոնկրետ ո՞ր հոդվածի համար, հետախուզման  քարտի վրա նշված չէ։

 

Նշենք, որ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ «բնակչության անօրինական տեղահանման մեջ պարունակվող ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության» մեղադրանքով, այդ թվում՝ երեխաների։

 

Մարտի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Ականեի և երկու այլ դատավորների, ինչպես նաև ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի դեմ՝ անմեղ անձին պատասխանատվության ենթարկելու և միջազգային պաշտպանություն վայելող օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա հարձակվելու պատրաստության համար։

 

Քաղաքականություն