Թաթարստանում ուսանողներին ստիպում են «Շահեդ» անօդաչու սարքեր հավաքել
Թաթարստանում ուսանողներին ստիպում են «Շահեդ» անօդաչու սարքեր հավաքել։ Այս մասին գրում է DW-ն։
Ուսանողների պատմությունների համաձայն՝ նրանցից մի քանի հարյուրը ներգրավված են իրանական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, իսկ Ալաբուգայի պոլիտեխնիկական քոլեջի մնացած նախագծերն աստիճանաբար դուրս են մղվում։
Ինչպես նշվում է «Протокол»-ի և «РЗВРТ» յութուբյան ալիքի համատեղ հետաքննության մեջ՝ Թաթարստանի Ալաբուգա հատուկ տնտեսական գոտու Ալաբուգա պոլիտեխնիկական քոլեջի անչափահաս ուսանողները ներգրավված են Shahed անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, այդ թվում՝ նրանց սպառնում են տուգանքներով և աշխատանքից հրաժարվելու դեպքում հեռացումով: Ըստ հետաքննության՝ խոսքը 15-ից 17 տարեկան դեռահասների մասին է, ովքեր քոլեջ են ընդունվել դպրոցի 9-րդ դասարանից հետո։ Նշվում է, որ կամիկաձեների հավաքման գործում ներգրավված են Ալաբուգայի պոլիտեխնիկական քոլեջի մոտ 1000 ուսանողներից մի քանի հարյուրը։
Աշխատանքի դիմաց ուսանողները ստանում են ամսական 30-40 հազար ռուբլի, հաճախ ստիպված են լինում առանց ընդմիջումների աշխատել։ Բացի այդ, ուսանողները չեն կարող բացահայտել տեղեկատվություն արտադրության մասին․ նրանց կարող է սպառնալ 1,5-2 միլիոն ռուբլի տուգանք, գրում են հետաքննության հեղինակները։
Մեկ այլ ուսանողի խոսքով էլ՝ բոլոր նրանցից, որոնք անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ են զբաղվում, Ալաբուգայի անվտանգության ծառայությունն աշխատանքը սկսելուց առաջ վերցնում է հեռախոսները, զննում նամակագրությունը, որի «պատճառով բազմաթիվ հեռացումներ են եղել տեղեկատվության տարածման համար»։
«Ալաբուգա պոլիտեխնիկ» քոլեջը հիմնադրվել է 2021 թվականին։ Դրա գլխավոր տնօրենը Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավոր Թիմուր Շագիվալեևն է
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...