Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարն ընդհատել է այցը Թուրքիա՝ շտապ վերադառնալով Բաքու
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևը, որը Թուրքիայում էր պաշտպանական արդյունաբերության IDEF-2023 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար, նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով ընդհատել է այցը՝ վերադառնալով Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ղուլիևը շտապ մեկնել է Շիրվան։
Մադաթ Ղուլիևը և նախարարության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքի դատախազն այցելել են պատահարի վայր եւ մանրամասն տեղեկություն ստացել։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազի գործարան» ՍՊԸ-ում տեղի էր ունեցել պայթյուն պայթուցիկ նյութի ռեդուկտորի սեղմումից, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, մեկ հոգի ձեռքի վնասվածք էր ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...