Բողոքի ակցիա Երևանում. այրել են անվադողեր․ ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր` հուլիսի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում. Ֆուչիկի 6/1 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի մոտ նշված շենքում շնարարական աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ի նշան բողոքի՝ ակցիա են իրականացրել, այրելով նաև անվադողեր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բողոքի ակցիայի մասնակիցների համբերության բաժակը լցվել է, քանի որ կառուցապատողը տեևական ժամանակ է այդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չի կատարում։
Այս պահին բողոքի ակցիան դադարեցվել է, և մասնակիցները Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ուղեկցությամբ գնացել են Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ խնդրին տեղում լուծում տալու համար։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
[fd8443d3fedcdde9a0b5fa7482b2f6b6.png]
[a3f5efad04e84778b689a270fc78a15c.png]
[4d88973945e14664a0fc90b53663f855.png]
[0d19044bd098638d871d74afb155e50e.png]